Աշխարհազորին կոչեր էին անում գնալ պատերազմի, իմանալով՝ «Բայրաքթար»-ներին դիմակայելու հնարավորություն չկա. Շարմազանով
«Պատերազմի առաջին օրվանից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում ընդգրկված կուսակցությունները հստակ հայտարարեցին, որ մի կողմ են դնում քաղաքական տարաձայնությունները, սառեցնում են քաղաքական օրակարգը և պարտավորվում են ծառայել պետությանը և բանակին»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի 12-ի և 19-ի հանդիպումներին՝ Շարմազանովը հիշեց, որ առաջին հանդիպմանը Փաշինյանն ասել է՝ Թալիշը տրված է, Մատաղիսի համար մարտեր են գնում, Ջրականն էլ է տված և Հադրութի համար են մարտեր գնում, բայց ընդդիմադիրներն արդեն Արցախից ունեին տեղեկություն, որ Հադրութը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ:
«Հոկտեմբերի 12-ին արդեն հստակ երևում էր, որ մենք գնում ենք պարտության, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ վատ է վիճակը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը և շեշտեց, որ այն ժամանակ ինքը ներկայացրել է ՀՀԿ-ի հայտարարությունն ու նշել, որ պատերազմին հանգեցրել են իշխանության սխալները, որ հախուռն քաղաքականություն է վարվել և փչացել են հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ:
ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ դեռ այդ հանդիպմանն իր ելույթում անթուլատրելի է համարել օրհասական պահին դավաճաններ փնտրելը, քանի որ իշխանություններն արդեն սկսել էին պարտության մեջ մեղադրվող դավաճաններ փնտրել:
Շարմազանովը հիշեց, որ այդ հանդիպմանը ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ հաղթելու դեպքում դափնիները միայն Փաշինյանին կլինի, միայն թող ասի, թե կուսակցությունները ինչով կարող են օգնել, բայց պարտության պատասխանատուն էլ է ինքը լինելու:
Նա շեշտեց, որ հոկտեմբերի 12-ի հանդիպմանը ներկայացրել է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դիրքորոշումը, որ պետք է դիմել ռազմավարական դաշնակցին՝ նույնիսկ եթե պետք է՝ խնդրել, որ պատերազմը կանգնեցվի, քանի որ, եթե այդ օրը չընդունվի օրվա պահանջը, հնարավոր է, որ վաղը լինեն ավելի մեծ տարածքային և մարդկային կորուստներ:
Շարմազանովը ասաց, որ իր ելույթից հետո Փաշինյանի կողմից արձագանք չի եղել:
Բանախոսը հիշեց, որ հոկտեմբերի 19-ի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը եկել էր ծանր հոգեբանական վիճակում և ասել, որ կա առաջարկ կանգնեցնել պատերազմը և համաձայնել է ներկաների պնդմանը, թե այն պարտություն է նշանակում:
Նկատելով՝ այդ հանդիպմանն արդեն բոլորի համար պարզ էր, որ պարտության վիճակում ենք՝ Էդուարդ Շարմազանովը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ Փաշինյանը չհամաձայնեց 5+2 ձևաչափով տարածքների հանձնմանը և չկանգնեցրեց պատերազմը:
«Աշխարհազորին կոչեր էին անում գնալ պատերազմի, լավ իմանալով, որ «Բայրաքթար»-ների դիմակայելու հնարավորություն չկա»,- հոկտեմբերի 19-ի հանդիպումից հետո իշխանությունների գործողությունները նկարագրեց ՀՀԿ փոխնախագահը և հավելեց. «Եթե դու գիտես, որ հաղթելու որևէ ռեզերվ չկա՝ ինչու հոկտեմբերի 19-ին չէիր համաձայնում զինադադարին, հիմալ էլ եկել նոյեմբերի 9-ի կապիտուլացիան ներկայացնում ես 25 հազար մարդու փրկություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին