Էմին Երիցյան. «Ճակատագրական» նշանակության օրենսդրական «անճշտություններ»
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը գրում է.
««Ճակատագրական» նշանակության օրենսդրական «անճշտություններ»
Ինչո՞ւ է օրենսդիրը 2021-ի ամռանը ԳԱՂՏՆԻ բառը փոխարինել ԲԱՑ բառով։ Ի՞նչ է նշանակում քվեաթերթիկով բաց քվեարկություն։ Ո՞րն եղել օրենսդրի մտադրությունը՝ ես ոչ մի տեղ չգտա հիմնավորումներում։
Փաստորեն, Մեղրիում, Տաթևում, Գյումրիում ավագանին համայնքի ղեկավար պիտի ընտրի ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՎ ԲԱՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ։ Ո՞վ կբացատրի թե ինչպես։
Հոդված 142.2. Համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը
1. Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը:
2. Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է ԲԱՑ քվեարկության միջոցով:
4. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները»։
Հարակից հրապարակումներ`
- Էմին Երիցյան. Կենտրոնական իշխանության կողմից պաշտոնակատարի նշանակումը հակասում է տեղական ժողովրդավարության սկզբունքների
- Էմին Երիցյան. Ընտրությունների ժամանակ այդ տեսակն ակտիվանում է
- Էմին Երիցյան. Համայնքները ցայտնոտային իրավիճակում են հայտնվելու
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի