Թուրքիան կրակել է Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերի վրա
Թուրքական բանակը հրթիռներից կրակ է բացել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է քրդական ANHA լրատվական գործակալությունը, փոխանցում է ermenihaber-ը։
«Թուրքական բանակը և նրանց կողմից վերահսկվող վարձկանները հինգշաբթի երեկոյան արկեր և հրթիռներ են արձակել Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Տասնյակ արկեր են պայթել այդ բնակավայրերում»,- գրում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ սիրիական բանակը, ի պատասխան, գնդակոծել է զինյալների դիրքերը Ազազ քաղաքի շրջանում՝ Քաֆերխաշի բնակավայրերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան