Իրանը պատրաստ է պատմական հուշարձանների պահպանության իր փորձը կիսել ասիական երկրների հետ
Իրանի հուրշարձանների պահպանության և վերականգնման կազմակերպության գլխավոր տնօրեն Սեյեդ Հադի Ահմադի Ռուինին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատմական հուշարձանների և հնավայրերի պահպանության իր փորձը կիսել ասիական երկրների հետ։ Այս մասին գրում է Pars Today-ը։
«Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարությունը պատրաստ է ասիական կազմակերպության շրջանակում կիսվել հուշարձանների պահպանության իր փորձով»,-ասել է Սեյեդ Հադի Ահմադի Ռուինին։
Չինաստանում անցկացվող «Ասիական երկխոսություն՝ մշակութային ժառանգության պաշտպանության համար» առաջին հանդիպման երկրորդ օր, Ահմադի Ռուինին, անդրադառնալով ասիական քաղաքակրթության պատմությանը, հավելել է. «Ասիան այսօր բոլոր կրոնների բնօրրանն է և քաղաքակրթության օրրանը, և Իրանի դերն այս հարցում անհերքելի է»:
Նա նշել է, որ Ասիայի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամի և փորձագիտական ասոցիացիաների ու կազմակերպությունների ստեղծումը և այդ ոլորտում մայրցամաքի երկրների միջև փորձի փոխանակումը կնպաստի հուշարձանների և հնավայրերի պահպանության ոլորտի բարելավմանը: