Խոսքի իրավունքը սահմանափակող օրենքը ՔՊ պատգամավորը հիմնավորեց ժողովրդավարության պաշտպանության ձգտումով
«Մենք հապաղել ենք համբերությամբ սպասելով ընդդիմության՝ գաղտնի տեղակատվության հետ ծանոթանալու թույլտվության փաստաթղթի ստացման գործընթացին, բայց գործընթացը չի ավարտվել»,-ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին, որ իշխող ուժը ձգձգում է 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող քննիչ անձնաժողովի ստեղծումը:
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորն ասաց, որ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի 4 ընդդիմադիր պատգամավորներից 3-ը ստացել են այդ թույլտվությունը, մեկը՝ ոչ:
Բանախոսը հստակեցրեց, որ չի ստացել Արթուր Ղազինյանը, քաի որ չի էլ ներակյացրել պահանջված փաստաթղթերը՝ գաղտնի նյութերին և փակ ռեժիմով քննարկումներին մասնակցելու թույլատվություն ստանալու համար:
«Մենք մեր խոստումը կկատարենք, հանձնաժողովն անխուսափելիորեն պետք է ձևավորվի, որպեսզի որևէ շահարկում չլինի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ ՔՊ-ն մի շաբաթ էլ կսպասի մինչը Արթուր Ղազինյանը ներկայացնի իր փաստաթղթերը:
ՔՊ մյուս պատգամավորը՝ Արթուր Հովհաննիսյանը, հայտնեց, որ անընդունելի է, ընդդիմության կողմից իրենց ուղղված մեղադրանները, թե իշխանություններն են ձգձգում 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցի քննարկումը:
Լրագրողներից մեկը իշխող խմբակցությանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը «Զանգվածային լրավության մասին» օրենքում նախորդ օրը կատարված փոփոխությունների սահմանադրակականության հարցով դիմել է ՍԴ և նկատեց, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ ՀՀ իշանություններն ընդունում են խոսքի իրավունքը սահմանափակող օրինագծեր և որոշումներ, և հարց տվեց, թե արդյո՞ք ՔՊ-ն չի պատրաստվում հետ կանգնել որոշ կարգավորումներից և մտավախություն չունե՞ն, որ այն ազդելու է Հյաստանի վարկանիշի, մասնավորապես՝ խոսքի ազատության ինդեքսի վրա:
Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունած օրենքում փոփոխություններն աղմկահարույց չի համարում՝ պնդելով, որ այն ուղղակի այդպիսին է դարձվել :
«Այդ հարցը բարձարցնում են այն մարդիկ, որոնք անբարեխիղճ լրավությամբ են զբաղվում ըստ էության մենք բոլոր հարցերի պատասխանել ենք»,-հայտարարեց ԱԺ մեծամասնությունը ներկայացնող պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀ ՄԻՊ-ի՝ ՍԴ դիմելու փաստին՝ Հովհաննիսյանը նկատեց, որ այն իրավական գործընթաց է և պետք է սպասել դրա ավարտին
«Ժողովրդավարությունն այսօր պաշտպանության կարիք ունի, քանի որ մենք գործ ունենք նաև ռևանշիստական ուժերի հետ, որոնք հարվածի տակ են դնում մեր ժողովրդավարական ինստիտուտները»,-լրագրողների կողմից իրենց իրավունքները սահմանափակող որակված նախագծի ընդունումը հիմնավորեց ՔՊ-ական նախկին լրագրող պատգամավորը և անհիմն համարեց պնդումները, թե ՔՊ-ն ճնշում է խոսքի իրավունքը և լրագորղներին:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող նյութերին
- Տիգրան Աբրահամյան. Սանասարի ու Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը