Կեմերովոյի դատարանը դատապարտել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով մեղադրյալներին
Կեմերովոյի դատարանը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով ութ մեղադրյալի է դատապարտել, որին զոհ է գնացել 60 մարդ։ Այս մասին գրում է «mk.ru»-ն։
Առևտրի կենտրոնի սեփականատեր ընկերության նախկին գլխավոր տնօրեն Յուլիա Բոգդանովան դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, շենքի գլխավոր վարձակալի գլխավոր տնօրեն Նադեժդա Սուդդենոկը՝ 13,5 տարվա ազատազրկման, տեխնիկական տնօրեն Գեորգի Սոբոլևը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, Սերգեյ Անտյուշինը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։
Ընկերության ղեկավարներին և աշխատակիցներին տրվել է «Զիմնյայա վիշնյա»-ի հրդեհային համակարգի պահպանման և երկու հրշեջներին 5-6,5 տարի, տարբեր ժամկետներով ազատազրկման։ Նրանք մեղավոր են ճանաչվել հրդեհային անվտանգության կանոնների խախտման մեջ։
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 25-ին։
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյում սկսել են մաքրել հրդեհված առևտրի կենտրոնի տարածքը
- Կեմերովոյում սկսել են այրված առևտրի կենտրոնի շենքի ապամոնտաժումը
- Կեմերովոյում մահացել է ոչ թե 64, այլ 60 մարդ
- Կեմերովոյի առևտրի կենտրոնում հակահրդեհային ազդանշանային համակարգն աշխատել է մեխանիկական կառավարմամբ