Բռնցքամարտիկ Վահե Բադալյանն ԱԱ-ի 1/8 եզրափակչում է
Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Նրանցից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 54 կգ քաշային Վահե Բադալյանը: 1/16-րդ եզրափակիչում նրա մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն էր:
Մենամարտի առաջին րոպեի ընթացքում մարզիկները կարծես ուսումնասիրում էին միմյանց, բայց դրանից հետո հայ բռնցքամարտիկը ակտիվացավ ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը:
Առաջին ռաունդում Բադալյանը հաղթեց 5:0 հաշվով: Երկրորդ ռաունդի սկզբում մեր մարզիկը մի շարք հարվածներ հասցնելով մրցակցին անհրաժեշտ միավորներ հավաքեց ու սկսեց գործել պաշտպանությունից՝ հոգնեցնելով մրցակցին:
3-րդ ռաունդում արդեն ուժասպառ եղած մրցակցի ֆոնի վրա Բադալյանի առավելությունը գերնկատելի էր: Նա ռինգում անում էր այն, ինչ ցանկանում էր ու հաղթեց բացահայտ առավելությամբ:
1/8 եզրափակիչում Վահե Բադալյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Շանժայ Սենդեկամատովը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի