Մալախովին քննչական կոմիտե են հրավիրել դերասանուհու անհետ կորելու գործով
Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչություն հարցաքննության նե հրավիրել դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայայի անհետ կորելուց հետո: Այս մասին գրում է «ԼԵՆՏԱ»-ն։
Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ քննիչները պատրաստվում են Մալախովին և նրա թիմին հարցաքննել դերասանուհի Սվետլիչնայայի անհետացման մասին։ Հաղորդավարն օրեր առաջ Ինստագրամում հրապարակել էր դերասանուհու լուսանկարը՝ գրելով, որ նա գտնվել է։
Հրապարակման պատրաստման պահին պարբերականին չի հաջողվել կապ հաստատել Մալախովի հետ․ նա չի պստասխանել զանգերին՝ անջատելով դրանք։
Դերասանուհու անհետ կորելու մասին հայտնի է դարձել նրա որդու՝ Ալեքսեյ Իվաշովի հայտարարությունից․ նա նշել է, որ Սվետլիչնայան կորել է հոկտեմբերի 21-ին։ Անհետացման հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։