Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են նոր նշանակումների մասին։
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում:
Կարեն Մելքոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն պետ:
Երջանիկ Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
Վազգեն Մամիկոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Ռոման Սարդարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա