Պետդեպարտամենտը հայտարարել է Ռուսաստանի տարածքով լրացուցիչ թռիչքների հաստատման մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը հավանություն է տվել ամերիկյան ավիափոխադրողների հայցերին՝ իր օդային տարածքում թռիչքների քանակն ավելացնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գերատեսչությունը հաստատել է ավիաընկերություններից նամակի ստացումը և հայտնել, որ անցյալ շաբաթ Մոսկվան համաձայնել է լրացուցիչ թռիչքների։
«Պետդեպարտամենտը շարունակում է աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ՝ ընդլայնելու հնարավորությունները ԱՄՆ ավիափոխադրողների համար»,- գրել է Reuters-ը։