Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը միջազգային փառատոնում մրցանակների է արժանացել
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում 4 անվանակարգերում ճանաչվել է լավագույնը՝ «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»։ Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։
Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Սկսվել է Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը
- Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով բացվել է Սալենտոյի միջազգային փառատոնը
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի Սալենտոյի միջազգային կինոփառատոնին
- Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում է