Սանկտ Պետերբուրգում համավարակի հետ կապված նոր սահմանափակումներ են սահմանվել
Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 8-ից արգելվում է ժամը 23:00-ից հետո ռեստորանների և կինոթատրոնների աշխատանքը.
Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 8-ից գիշերային ժամերին ժամանակավոր արգելք կգործի հասարակական սննդի օբյեկտների, կրկեսների, կինոթատրոնների աշխատանքի վրա։ Կորոնավիրուսի տարածմանը հակազդելու լրացուցիչ սահմանափակումների մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Նոյեմբերի 8-ից գործելու են հետևյալ սահմանափակումները. հասարակական սննդի հաստատություններին, կրկեսներին, համերգասրահներին և ֆիլմերի հանրային ցուցադրություն իրականացնող կազմակերպություններին, կատարողական արվեստի այլ կազմակերպություններին, զվարճանքի և ժամանցի օբյեկտներին, ակվապարկերին, կենդանաբանական այգիներին, սահադաշտերին և ատրակցիոններին թույլատրվում է աշխատել միայն մինչև ժամը 23:00-ն: Այդ կազմակերպությունների գիշերային ժամերին աշխատանքն արգելված է»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Քաղաքը նաև արգելում է գիշերային մշակութային և սպորտային միջոցառումները։
«Մինչև ժամը 23.00-ն թույլատրվում է սպորտային, մշակութային, ժամանցային, համագումարային և ցուցահանդեսային, հանդիսավոր, ժամանցի և այլ միջոցառումների անցկացումը՝ նախապես սահմանված պահանջների, այդ թվում՝ միջոցառումների մասնակիցների սահմանափակումների պահպանմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։