Այնտեղ, որտեղ թուրքի ոտք է դրվում, ավելի դժվար է լինելու իրական սահմանների ճշտման ժամանակ հետ շպրտել. Օհանյան
«ՀՀ սահմաններին կատարվող գործողությունների հրամանը պետք է լիներ գրավոր ու համապատասխան մարմնի հետ որոշված: Փաշինյանի պատասխանից չերևաց, թե ինչ օրգանի միջոցով է ինքն այդ որոշումն ընդունել»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե օրերս Փաշինյանն ասել է, որ Սյունիքում 2020 թ. դեկտեմբերի 18-ին զորքերի հետքաշման հրամանն ինքն է տվել:
Նա նշեց, որ հակառակորդն իր GPS-ներով միանգամից անցել էլ և դելիմիտացային, և դեմարկացիայի, ներխուժել է ՀՀ սահմաններից ներս և արդեն իսկ իրենց համար սահմաններ են կահավորում:
«Մարդու իրավունքների պաշտպանի ահազանգերին, որ մեր տարածքի ներսում ադրբեջանցիները ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, որքան պետք է տհաս ու հեռու լինես այդ ամենից, որ ահազանգող, մտահոգված պաշտոնյանին պատասխանելով ասեք՝ դե ոչինչ, մի քանի ամիս է մնացել, որ իր պարտականությունները կատարի»,- ասաց Ս. Օհանյանը:
Նա ընդգծեց՝ այնտեղ, որտեղ զինվորի ոտք է դրվում, հատկապես թուրքի, դրանից հետո ավելի դժվար է լինելու իրական սահմանների ճշտման ժամանակ հետ շպրտել այն տարածքներից, որտեղ իրենք կանգնած են:
Ասուլիսին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն հարցադրում արեց՝ արդյո՞ք կարող է դատախազությունը հուշի, թե որտեղ է գրված, որ ՀՀ Զինված ուժերը կարող են բանավոր ցուցումուվ տարածքների մեր անձեռնմխելիությունից, սահմանների անձեռնմխելիությունից հետ քաշվել, որտե՞ղ է գրված, որ վարչապետը կարող է նման բանավոր հրամաններ ու որոշումներ կայացնի:
«Գլխավոր հրամանատար լինելը Հայաստանի սահմաները պահելու պարտականությունն է, ոչ թե զիջելու:
Եթե մենք իրականում լինեինք այնպես, ինչպես գրված է Սահմանադրության մեջ՝ իրավական և ժողովրդավարական պետություն ենք, ապա կտեսնեինք, որ արդեն երեկ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ այս աղմկահարույց խոստովանական դիրքորոշման վերաբերյալ արդեն իսկ նյութեր են առնվազն նախապատրաստվում»,- ասաց Ա. Վարդևանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան