Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստ է տեղի ունեցել
Հոկտեմբերի 28-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի անցկացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նիստին անդամ երկրները հավանություն են տվել Թունիսի առաջարկին՝ հետաձգել ս.թ. նոյեմբերին Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը հաջորդ տարի և այն անցկացնել 2022թ. նոյեմբերին:
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ներկայացրել է նաև կազմակերպության օրակարգը գալիք գագաթնաժողովին ընդառաջ: Գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահող երկիր Հայաստանին և ՀՀ կառավարությանը՝ կազմակերպությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Նիստին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ հայտնելով հայկական կողմի աջակցությունը Թունիսին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հաջորդ գագաթնաժողովի կազմակերպման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները