Հրապարակվել է աշխարհի առաջնությանը մասնակցող ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որը կավարտվի նոյեմբերի վեցին: Իսկ ահա նույն Բելգրադը, նոյեմբերի 1- 7-ը , կդառնա մինչև 23 տարեկան հունահռոմեական և ազատ ըմբշամարտի՝ դարձյալ աշխարհի առաջնությունների մրցավայր:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մեր հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով. հունահռոմեական ըմբշամարտ՝ Աշոտ Մխիթարյան (55 կգ), Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սամվել Աղաջանյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (77 կգ), Գագիկ Հակոբյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Ալբերտ Յեղիկյան (97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ)։
Ազատ ըմբշամարտ՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Հրաչյա Մարգարյան (65 կգ), Վազգեն Թևանյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Մարտին Սիմոնյան (125 կգ):
Նոյեմբերի 1-3-ը կմրցեն հունահռոմեական ոճի ըմբիշները, իսկ նոյեմբերի 5-7-ը՝ ազատ ոճայինները: