«Հրապարակ». Պատկան մարմինները երկար քննարկում են՝ տա՞լ Սեյրան Օհանյանին պետական գաղտնիք պարունակող նյութերին «դոպուսկը», թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս օգոստոսին ԱԺ պատգամավորները, ըստ կարգի, դիմել էին անվտանգության մարմիններին՝ պետական գաղտնիք պարունակող նյութերին ծանոթանալու «դոպուսկ» ստանալու համար: Ընդդիմադիրներից մի քանիսը մեզ նախորդ շաբաթ ասել էին, որ անհայտ պատճառներով իրենց չեն տրամադրում այդ «դոպուսկը», այն դեպքում, երբ 2022-ի բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է, իսկ պաշտպանությանը վերաբերող հատվածի գաղտնի հավելվածին ծանոթանալու համար նման թույլտվություն պետք է ունենան:
Տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորների մի մասի թույլտվությունը 2 օր առաջ է եղել, սակայն պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանը նրանց թվում չէ: Մարդ, որը տարիներ շարունակ ի պաշտոնե տնօրինել է նման տեղեկատվության, հիմա դարձել է կասկածելի, և պատկան մարմինները երկար քննարկում են՝ տա՞լ նրան այդ «դոպուսկը», թե՞ ոչ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան