ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է նոր վիրուսի վտանգի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր ի հայտ գալու մասին, որը հնարավոր չէ զսպել:
«Կենսաբանական տեսանկյունից կասկած չկա, որ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը մենք պարզապես չենք կարողանա զսպել»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է նա G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ։
ԱՀԿ ղեկավարի խոսքով, անհրաժեշտ է դասեր քաղել ներկա համավարակից հաջորդին պատրաստվելու համար։
Ըստ նրա, համաշխարհային հանրությանն անհրաժեշտ է «ուժեղացված» ԱՀԿ, նոր ֆինանսական մեխանիզմ՝ ապահովելու պայքարը համաճարակների դեմ և ավելի լավ կառավարում՝ առողջապահական սպառնալիքների դեմ պայքարի ֆինանսավորման խորհրդի ստեղծման և համաճարակի համաձայնագրի ստորագրման միջոցով:
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավարն ասել էր, որ կորոնավիրուսային համաճարակը կավարտվի, եթե մարդկությունը որոշի դա անել, քանի որ աշխարհն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները հիվանդություններին հաղթելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում