30.10.2021. Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 29-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 177 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16582 քաղաքացու հետազոտություն, որից 1984-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 29.10.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է
- 28.10.2021. Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
- 27.10.2021. Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
- 26.10.2021. Արցախում կորոնավիրուսի 43 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է
- 25.10.2021. Արցախում կորոնավիրուսի 42 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան