Լույս է տեսել Եվրիպիդեսի «Ողբերգություններ»-ը հին հունարենից թարգմանությունը
Լույս է տեսել Եվրիպիդեսի «Ողբերգություններ»-ը հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի։
«Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Եվրիպիդեսի (մ.թ.ա. 480–406) հինգ նշանավոր ողբերգություն՝ «Մեդեա», «Հիպպոլիտոս», «Էլեկտրա», «Բաքոսուհիներ» (որից, ըստ Պլուտարքոսի տեղեկության, հատվածներ են բեմադրվել հայոց Արտավազդ II թագավորի [իշխել է մ․թ․ա․ 55–34 թթ․] պալատում) և «Իփիգենիան Ավլիսում», բոլորը՝ բնագրային նոր թարգմանությամբ («Էլեկտրա»-ն արևելահայերեն է թարգմանվել առաջին անգամ):
Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն ողբերգությունները, այլև համառոտ ներկայացվում են Եվրիպիդեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները և ողբերգությունների կառուցվածքային ու տաղաչափական հատկանիշները: «Բաքոսուհիներ»-ը, որ Արամ Թոփչյանի բնագրային թարգմանությամբ առաջին անգամ լույս է տեսել 1995 թ․, սույն հատորում ընդգրկված է էապես բարեփոխված տարբերակով (հետևաբար հին թարգմանությունը հայտարարվում է անվավեր)։
Գիրքը գրախանութներում կլինի մոտ մեկ շաբաթից։ Ավելացնեմ, որ բարձր որակով տպագրված ու շատ գեղեցիկ գիրք է»,- հայտնում է Արամ Թոփչյանը։
Գիրքը հրատարակել է ««Զանգակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները