Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին հանձնվել է Լիբանանի բարձրագույն շքանշանը
Լիբանանի նախագահ Միշել Աունը «Արզ» շքանշանով է պարգևատրել Նոբելյան մրցանակակիր ամերիկիկաբնակ լիբանանահայ Արտեմ Պատապուտյանին։ orer.eu-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է մրցանակակրի քույրը՝ Հուրի Պատապուտյանը։
Օրեր առաջ Բեյրութի «Ազդակ»-ը հայտնել էր, որ Լիբանանի նախագահը «Լիբանանեան արժանեաց ոսկեայ շքանշան» է ընծայել Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին։
«Այս իրադարձությունը հպարտություն է յուրաքանչյուր լիբանանցու համար, ինչպես նաև գնահատական է ձեր գիտական երկարատև հետազոտություններին»,- ասել է Աունը։
Հիշեցնենք, որ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհվել էր Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար:
Պրոֆեսոր Պատապուտյանը ծնվել է 1967թ-ին Բեյրութում:
Հարակից հրապարակումներ`
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի մնացած վերջին ցանկությունը
- Ամերիկահայ Արտեմ Պատապուտյանը՝ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան