Գյումրու համայնքի ղեկավարի ընտրությունը՝ երկուշաբթի
Նոյեմբերի 1-ին ժամը 11:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Նիստի օրակարգային հարցերից է համայնքի ղեկավարի ընտրությունը: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացել էր համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ, այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում 29 ընտրատեղամասերի արդյունքներով՝ ՔՊ-ն պարտվում է
- «Զարթոնք» կուսակցություն. Գյումրիում ՔՊ վստահված անձը ուղղորդում է ընտրողներին
- Ընտրողներն ամենապասիվը Գյումրիում են
- «Զարթոնք» կուսակցություն. Ընտրախախտումներ Գյումրիում
- Ընտրողներն առավել ակտիվ են Մեղրիում ու Տաթևում, պասիվ են Գյումրիում
- Գյումրու քաղաքապետի թեկնածու Հակոբյանն ահազանգում է օրինախախտման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան