Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացու երդում է տալու
Արգենտինական «Վայրի հրեշտակ» սերիալի աստղ Նատալիա Օրեյրոն շուտով Ռուսաստանի քաղաքացու երդում կտա և անձնագիր կստանա։ Ընթացակարգը տեղի կունենա Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը։ Այս մասին գում է «vesti.ru»-ն, վկայակոչելով Արգենտինայում ՌԴ դեսպանատանը։
«Առաջիկայում նախատեսվում է Նատալյա Օրեյրոյին ռուսական անձնագրի հանձնման արարողություն»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ստորագրել է հրամանագիր՝ Նատալիա Օրեյրոյին և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։ Դերասանուհին դա մեծ պատիվ է համարել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները