Վանաձորում «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Վահե Դոխոյանը
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Վանաձորում «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Վահե Դոխոյանը:
Ֆեյսբուքյան էջում Վահե Դոխոյանը գրել է.
«Վանաձորն այսուհետ...
Վանաձորի, Գուգարքի, Շահումյանի և Դարպասի սիրելի հայրենակիցներ,
Ես, որպես Վանաձոր խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու 2021թ. դեկտեմբերի 5-ին անցկացվող ընտրություններին գլխավորելու եմ «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը:
Վանաձորցին, Գուգարքցին, Շահումյանցին և Դարպասցին ունեն երազանք՝ ապրել իրենց հարազատ բնակավայրում, ապրել ավելի բարեկարգ, առողջ, կրթական, տուրիստական, անվտանգ և ժամանակակից համայնքում:
Երազանք ունենալը բավարար չէ: Պետք է վերցնել պատասխանատվություն, աշխատել անձնվիրաբար՝ հիմքում ունենալով հավակնոտ ծրագիր և իհարկե եռանդուն, փորձառու, միաժամանակ, նոր և երիտասարդ թիմ:
Մեր թիմի անդամները ձեզ հետ միասին ծրագրավորելու են այս երազանքի, այսուհետ՝ նպատակի վերափոխումը իրականության:
Սիրելի՛ հայրենակից, ես իմ մեծ թիմի հետ, ընդամենը օրեր անց, գալու եմ քո բնակավայր, խոսելու եմ քեզ հետ, խնդրելու եմ քո վստահությունը՝ քեզ ծառայելու և բոլորիս երեխաների կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Մենք 2026 թվականին պարզ ճակատով կանգնելու ենք քո դիմաց և քեզ հետ միասին փաստելու ենք՝ Վանաձորն այսուհետ ավելի բարեկարգ է, այսուհետ ավելի առողջ է, այսուհետ ավելի կրթական է, այսուհետ ավելի տուրիստական և ժամանակակից համայնք է:
Ի գործ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին