«Եթե ձեր նպատակը ոչ թե մարդուց 15 000 դրամ պոկելն է, այլ մարդու կյանքը, ինչո՞ւ եք մարդկանց առանց թեստի թողնում մուտք գործել ՀՀ»
Լրագրող Բեթղեհեմ Արաբյանը գրում է.
«Հայաստանը «պայքարում է» քովիդի դեմ, բայց երևի եզակի երկիր է, որ առանց բացասական թեստի մարդուն թույլ է տալիս մուտք գործել ՀՀ, որ թեստը ՀՀ-ում հանձնի, որ փող աշխատեն։
Նույնիսկ Տանզանիան առանց ՊՇՌ բացասական թեստի իր երկիր մուտքն արգելում է։ Մե՞նք` կարևորը ՀՀ-ում հանձնած թեստի գումարի անդորրագիրը ցույց տաս ու բացվում են բոլոր անցակետերի դռները։
Մարդը «Զվարթնոցից» կամ այլ անցակետից ֆռֆռալով գնում է Երևան, հետո բարեկամները դիմավորում են, հետո տասը ժամից քաղաքացին մեյլը կամ կնայի, կամ չէ, որ իմանա թեստի արդյունքը։
Հետո օրական կգրանցվի մոտ 60 մահ ու կասեն` դիմակ դրեք, այլապես կտուգանենք, որ էլի փող աշխատեն։
Բա որ ձեր նպատակը ոչ թե մարդուց 15 000 դրամ պոկելն է, այլ մարդու կյանքը, ինչո՞ւ եք մարդկանց առանց թեստի թողնում մուտք գործել ՀՀ»։
Հարակից հրապարակումներ`
- 30.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2193 մարդ, մահացել է 55 հիվանդ
- Նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը. ԱՆ
- Փայլակ Թադևոսյան. 2 շաբաթ առաջ թեստավորում իրականացնում էին 6-7 հազար դրամի սահմաններում, այժմ առաջարկում են առնվազն 10 հազար դրամ
- ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
- Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը. Ո՞վ է մեղավոր