Մահվան ելքով ավտովթար Արցախում
2021թ. հոկտեմբերի 30-ին` ժամ 01:25-ի սահմաններում, ԱՀ Ասկերան քաղաքի 1994թ. ծնված բնակիչը, վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենս C200» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը, բախվել հողաթմբին և շրջվել, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն, իսկ ուղևոր՝ նույն քաղաքի 1989թ. ծնված Գագիկ Բագրատի Համբարձումյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ԱՀ քննչական կոմիտեն։
Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության քննիչը:
ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան