Որոնումները դեռ չեն իրականացվում, Ադրբեջանը թույլ չի տալիս. Հունան Թադևոսյան
Հոկտեմբերի 18-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։ Պատճառը՝ ադրբեջանական կողմն է։
«Մեր թիմը միշտ պատրաստ է, միշտ գնում ենք բանակցությունների, սակայն հոկտեմբերի 18-ից հետո մերժվում ենք։ Ադրբեջանական կողմն առանց որևէ մեկնաբանության, պատճառաբանության թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել։ Մեզ մոտ այս պահին սպասողական վիճակ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նրա փոխանցմամբ, այս ընթացքում միայն մեկ անգամ են ադերբեջանական կողմից նշել, թե ինչու թույլ չեն տալիս՝ Ադրբեջանից մարդիկ պետք է գան։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև այս տարվա հոկտեմբերի 20-ը ներառյալ, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Հարակից հրապարակումներ`
- 20․10․2021․ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- 14․10․2021․ Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն
- 13․10․2021․ Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն
- 6․10․2021․ Ջրականից հայտնաբերվել է հայկական կողմի 1 աճյուն
- Վարանդայից հայտնաբերվել է ևս 2 աճյուն
- Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1678 աճյուն
- 30.09.2021. Վարանդայից հայտնաբերվել է 1 աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 3 զինծառայողի աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան