Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունն՝ առաջ անցնելով Apple-ից
Microsoft-ի կապիտալիզացիան գերազանցել է Apple-ի շուկայական արժեքը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է Fox Business-ը։
«Microsoft-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է մոտավորապես 2,48 տրիլիոն դոլար, մինչդեռ Apple-ի շուկայական կապիտալիզացիան փոքր-ինչ զիջում է և կազմում է 2,47 տրիլիոն դոլար», - ասել է հեռուստաալիքը:
Microsoft-ի բաժնետոմսերը տարեսկզբից թանկացել են մոտ 51 տոկոսով, մինչդեռ Apple-ի բաժնետոմսերը նույն ժամանակահատվածում աճել են 14 տոկոսով։ Հինգշաբթի օրը հրապարակված վերջին եռամսյակային զեկույցներում ասվում է, որ Apple-ի վաճառքը կազմել է 83,36 միլիարդ դոլար:
Նման ցուցանիշներն, ըստ ընկերության պարզաբանման, կապված են մատակարարման շղթաներում առկա խնդիրների և միկրոսխեմաների շարունակական պակասի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում