ԱՄՆ-ը հավանություն է տվել Pfizer պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար
ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաների կորոնավիրուսի դեմ պատվաստումը դեղամիջոցով, որը մշակվել է ամերիկյան դեղագործական Pfizer ընկերության կողմից գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ԱՄՆ առողջապահության նախարարության կազմի մեջ մտնող սննդամթերքի և դեղերի վարչության կայքում։
«Թույլտվությունը հիմնված է Սննդի և դեղերի վարչության (FDA) մանրակրկիտ և թափանցիկ ստուգումների վրա, որին մասնակցել են անկախ խորհրդատվական կոմիտեի փորձագետները, որոնք ճնշող մեծամասնությամբ քվեարկել են պատվաստանյութը հաստատելու օգտին», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
FDA-ը նշել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 90,7 տոկոսի, իսկ 5-11 տարեկան երեխաների մոտ դրան իմունային պատասխանը համեմատելի է 16-25 տարեկան տարիքային խմբի արդյունքների հետ։ Վարչությունից հայտնել են, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կքննարկի պատվաստանյութի օգտագործման կլինիկական ուղեցույցները:
Հարակից հրապարակումներ`
- «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած․ ԱՆ
- 620 հազար 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութ նվեր Հայաստանին. Ավանեսյան
- Իմունիտետը «Johnson & Johnson»-ի պատվաստումից հետո թույլ է, քան Pfizer կամ Moderna պատվաստանյութերից հետո
- ԱՀԿ-ն՝ Pfizer և Moderna պատվաստանյութերի գների բարձրացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան