Շվարցենեգերը պատմել է՝ մսից հրաժարվելը տարիներ է ավելացրել իր կյանքին
Հոլիվուդյան աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ կրճատել է իր մսի օգտագործումը երեք քառորդով և դա նրան մի քանի լրացուցիչ տարի կյանք է տվել:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Շվարցենեգերի խոսքով, այն բանից հետո, երբ սկսել է ավելի շատ բանջարեղեն և այլ բուսական մթերքներ ուտել, նրա արյան անոթները դադարել են նեղանալ։
«Ուրեմն ինչպե՞ս կարող եք ասել, որ ես ինչ-որ բանից հրաժարվել եմ։ Ես միայն լավացրել եմ իմ առողջությունը։ Այս որոշումն ինձ լրացուցիչ երկու-երեք տարվա կյանք տվեց»,- ասել է դերասանը BBC-ին տված հարցազրույցում։