YouTube-ը հեռացրել է Բրազիլիայի նախագահի տեսանյութը որդու ալիքից
YouTube վիդեո-հոսթինգը հեռացրել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի տեսանյութը, որը նա տեղադրել էր իր որդու՝ Կառլոսի ալիքում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Այս շաբաթվա սկզբին Facebook-ը, Instagram-ը և YouTube-ի վիդեո-հոսթինգը հեռացրել ՝ Բոլսոնարոյի պատրաստած տեսանյութը, որտեղ նա խոսում էր կորոնավիրուսի և ՄԻԱՎ-ի պատվաստանյութերի միջև կապի մասին:
Բրազիլիայի նախագահի կողմից YouTube-ի քաղաքականության խախտումը հանգեցրել է նոր ձայնագրությունների հրապարակման ամենշաբաթյա արգելքին։
«YouTube-ն այսօր հեռացրել է նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հեռարձակումը Կառլոս Բոլսոնարոյի ալիքից»,- գրել է պորտալը՝ հավելելով, որ Ժաիր Բոլսոնարոյի ալիքը շարունակում է մնալ ժամանակավորապես արգելափակված։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան