ԱԱ. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը հաղթել է մրցակցին
Հայաստանի ներկայացուցիչներից Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արման Դարչինյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մեկնարկային 1/16 եզրափակիչում Ղրղստանը ներկայացնող Նուրադին Ռուստամբեկի հետ մենամարտում մեր մարզիկը ուներ նկատելի առավելություն և առաջին ռաունդում հաղթել է 4։1 հաշվով։ 2-րդ ռաունդում մրցակիցը երկու անգամ անթույլատրելի հարված է կատարել գոտկատեղից ներքև։ Առաջինում մրցավարը ներել է, բայց երկրորդ դրվագում դադարեցրել է մենամարտն ու հաղթանակը շնորհել Դարչինյանին։
Հարակից հրապարակումներ`
- Բռնցքամարտիկներից սպասում ենք լավ արդյունքներ․ Գասպարյան
- Բռնցքամարտիկ Վահե Բադալյանն ԱԱ-ի 1/8 եզրափակչում է
- Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակ է տոնել
- ԱԱ․Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթել է մրցակցին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի