Գյումրիում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով տեղում մահացել է
Հոկտեմբերի 30-ին Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկող ԷՌ-2 էլեկտրագնացքը Գյումրի քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատող կնոջ, ով տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել 11:51-ին: Կնոջ ինքնությունը դեռ անհայտ է: Այս մասին հայտնում է Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հերթական անգամ հորդորում է քաղաքացիներին հատել երկաթուղային գծերը միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում, պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով ուղղորդող նշաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին