30.10.2021. Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք, 42-ը մահվան ելքով
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք, ապաքինվել է 2 624 պացիենտ, մահացել 42 պացիենտ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին Ալիքը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 55 815 թեստ, այստեղից 31 603-ը՝ հակագենի արագ թեստով և 24 212-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 8,26%, վերջին 14 օրը –8,96%, վերջին 7 օրը – 8,82%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 715 865 դեպք: Ապաքինվել է ևս 2 624 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 655 129:
Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 10 003 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 974 521 մարդ, օրական՝ 4 151:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան