Ախալքալաքի մունիցիպալիտետում պատվաստումների մակարդակը շատ ցածր է. Գամկղրելիձե
Հոկտեմբերի 28-29-ին՝ «Պատվաստման մարաթոնի» շրջանակներում, Սամցխե-Ջավախք էր այցելել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։ Jnews-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ մարաթոնի ընթացքում պատվաստվել է 2500 մարդ։
«Այն շրջանները, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ, ստանում են տեղեկատվություն իրենց մայրենի լեզվով: Համավարակը կարող է տևել ևս մեկ տարի: Ախալքալաքի մունիցիպալիտետում պատվաստումների մակարդակը շատ ցածր է, ես խոսել եմ բուժքույրերի հետ, և, ցավոք, եթե մենք ակտիվ չաշխատենք, ցուցանիշը չի ավելանա: Շնորհակալություն լրատվամիջոցներին, որ միշտ մեր կողքին են»,- ասել է Ամիրան Գամկղրելիձեն։
Վրաստանում պատվաստված է բնակչության միայն 33 տոկոսը։ Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, համավարակը կավարտվի, եթե պատվաստվածների տոկոսը հասնի 80-ի։
Հարակից հրապարակումներ`
- 30.10.2021. Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք, 42-ը մահվան ելքով
- Վրաստանում պատվաստման տեմպը նվազում է, իրավիճակը տագնապալի է. Ցերցվաձե