Հասարակություն 14:08 30/10/2021 Հայաստան

Աղբի տեսակավորման գործընթացը լիարժեք չի կազմակերպվում

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2018 թ-ին աղբավայրեր է տեղափոխվել 493.9 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն, մեկ բնակչի հաշվով նույն թվականին աղբի քանակը կազմել է 237 կգ։ Հաջորդ տարի՝ 2019-ին Հայաստանում 590,000 տոննա աղբ է թափվել, որից 310,000 տոննան՝ միայն Երևանում։ Ընդհանուր առմամբ՝ ստացվում է, Հայաստանում միջինում մեկ շնչին բաժին է ընկնում մոտավորապես 240 կգ աղբ։  Ի՞նչ է արվում աղբի հետ՝ Երևանի դեպքում և որքա՞ն են տեսակավորում։ 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությունը կազմակերպել է բաց դասական եղանակով աճուրդներ, որոնց արդյունքում առավել բարձր գին առաջարկող կազմակերպությունները ճանաչվել են հաղթող։ Այս մասի հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ պատասխանելով  Panorama.am-ի հարցմանը։

Հարցին է, թե ո՞ր ընկերությունները և ի՞նչ հիմունքներով են հաղթել աղբի վերամշակման մրցույթում, ինչպե՞ս է կազմակերպվում գործընթացն ու վերահսկվում վերամշակման փուլերը, հայտնել են, որ, մասնավորապես, «Սարանիստ»  ՍՊԸ-ի (ապակու վերամշակում), «ԱրմՊլաստ» ՍՊԸ -ի (պլաստիկի վերամշակմամբ), «Կարտոն Տարա» ՍՊԸ-ի (ստվարաթղթի վերամշակում) և «Էդմոնդ Զարգարյան» ԱՁ-ի (սպիտակ թղթի վերամշակում) հետ Երևանի քաղաքապետարանն ունի կնքված առուվաճառքի պայմանագիր։

Այս չորս ընկերությունները հաղթել են քաղաքապետարանի կազմակերպած աճուրդում։ 

«Հաղթող ընկերությունները, ըստ համապատասխան պայմանագրի, ստանձնում են պարտավորություն՝ ընդունել վերամշակման ենթակա թափոնները։ Թափոնների տեսակավորման վարչության գործառույթն է տեսակավորման կետերից թափոնների տեղափոխումը վերամշակման ընկերություններ, որից հետո արդեն մասնավոր կազմակերպությունն է որոշում` ինչպես վերամշակել և ինչ արտադրել։ Վերամշակող ընկերությունների կողմից կատարվող վերամշակման պրոցեսը քաղաքապետարանը չի վերահսկում»,- Panorama.am-ին տեղեկացրեցին քաղաքապետարանից։

«Սարանիստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Panorama.am-ին հայտնեց, որ քաղաքապետարանից գնում է ապակյա թափոնը, սակայն հազվադեպ են տանում։

«Երևանի քաղաքապետարանի հետ ունենք պայմանագիր։ Ապակու ջարդ են բերում և մենք վերամշակում ենք։ Բերում եմ տեսակավորված, սակայն շատ քիչ են բերում, երկու-երեք ամիսը մեկ անգամ։ Մենք գնում ենք ոչ միայն քաղաքապետարանից, նաև՝ անհատներից»,- Panorama.am-ին հայտնեցին «Սարանիստ»  ՍՊԸ-ից։

Թե որն է խնդիրը, որ ապակյա թափոնները քաղաքապետարանը քիչ է հավաքում կամ հասցնում ընկերությանը, ներկայացուցիչը նշեց, որ իրենք տեղյակ չեն, ենթադրում են, որ աշխատանքները լավ չեն կազմակերպում։

Նշենք, որ ապակու մերամշակմամբ զբաղվող ընկերությունն առհասարակ մեկ կգ ապակյա թափոնը գնում է 20-30 դրամով։

Panorama.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդին մասնակից մեկ այլ ընկերության հետ։

Ի տարբերություն «Սարանիստ»-ի, «Կարտոն Տարա» ՍՊԸ-ից հայտնեցին, որ իրենք հաճախ են ստանում ստվարաթղթի թափոններ։

«Մեզ հասնում է տեսակավորված աղբը՝ ստվարաթուղթը։ Տենդերով շահել ենք, և քաղաքապետարանից գնում ենք թափոնը։ Իրենց մեքենաներով տեղափոխում են, բերում են տեղում թափում են թափոնը։ Դա լինում է տարբեր հաճախականությամբ՝ երեք-չորս օրը մեկ կամ տասն օրը մեկ, քանակ կա, հավաքվում է, որից հետո բերում են»,- ասաց «Կարտոն Տարա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։

Ի դեպ թափոնների երկրորդային վերամշակումից վերոնշյալ ընկերություններն արտադրում են ստվարաթղթե արկղեր, զուգարանի թուղթ, ծաղկամաններ, դույլեր, կախիչներ և պլաստիկից պատրաստված այլ կենցաղային իրեր, ինչպես նաև ապակյա տարաներ։     

Նշենք, որ աշխարհի շատ երկրներում աղբը վաղուց արդեն տեսակավորվում է։ Մշակույթ, որն օգնում է անպիտան թափոններից երկրորդային հումք ստանալ։ Հայաստանում, որքան էլ փորձ է արվում ներդնել այս մշակույթը, նույնիսկ մայրաքաղաքի դեպքում չի հաջողվում. արդյունքներն աննշան են և համատարած բնույթ չեն կրում։ Մինչդեռ շատ երկրներում աղբի տեսակավորումն ու վերամշակումը խոշոր և եկամտաբեր բիզնես է համարվում։

Հավելենք, որ աղբի տեսակավորումից հետո որոշվում է, թե որ աղբն է ենթակա երկրորդային օգտագործման, որը՝ ոչնչացման։

Ինչո՞ւ Հայաստանում այս գործընթացը լիարժեք չի կազմակերպվում։ Panorama.am-ի հետ զրույցում էկոլոգ Կարինե Դանիելյանը նշեց, որ այս գործընթացն իրականացնելու համար երկու տարբերակ կա՝ աղբը խառը հավաքել, հետո՝ տեսակավորել։ Այս դեպքում գործընթացը թանկ է և ստացվում է ժամանակի անիմաստ վատնում։ Երկրորդ տարբերակն, ըստ էկոլոգի, մարդիկ տներում տեսակավորում են աղբը և քաղաքային իշխանությունն այն հավաքում է։ Այս տարբերակն ընդունված է շատ երկրներում։

«Շատ մեծ աշխատանք պետք է իրականացնել բնակիչների հետ։ Սա համընդհանուր խնդիր է՝ սկսած հասարակ բնակչից մինչև քաղաքապետ։ Քաղաքապետարանը շատ կարևոր դեր ունի, որը պետք է իրականացնի։ Սակայն ես այն դեռևս լիարժեք չեմ տեսնում։ Հեշտ չէ կազմակերպելը, բայց պետք է։ Պետք է նախ տեսնել թերացման պատճառը որտեղ է, գուցե բավարար չէ՞ մասնագետների քանակը կամ աշխատակիցների թվաքանակը։ Միայն աղբամաններ տեղադրելով այս խնդիրը չի լուծվի։ Դա իհարկե կարևոր է, սակայն կարևոր է նաև աշխատանքը բոլոր օղակների հետ»,- ասաց Կարինե Դանիելյանը։ 

Շարունակելի․․․



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}