Դեյվիդ Բոուիի երգերի կատալոգը գնահատվում է 200 միլիոն դոլար
Բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ Դեյվիդ Բոուիի (1947- 2016 թթ.) ներկայացուցիչները որոշել են վաճառքի հանել երաժշտի երգերի ամբողջական կատալոգը, որը գնահատվում է 200 միլիոն դոլար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Financial Times-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ մարդկանց։
Նրանց տվյալներով, բանակցությունները մոտենում են ավարտին, և գործարքի մասին կարող է հայտարարվել առաջիկա շաբաթներին։
Թերթը նշում է, որ Բոուիի երգերի հավաքածուն շուկայում ամենասպասվածներից մեկն է երաժշտության հեղինակային իրավունքի ներկա աժիոտաի շրջանում: Վերջին տարիներին դրանց արժեքը կտրուկ աճել է, քանի որ երաժշտական հոսքային ծառայությունները նոր կյանք են տվել հին հիթերին։
Բոուիի երգերի կատալոգը, որը ներառում է մի քանի տասնամյակների ստեղծագործություններ, այնպիսի ալբոմներ են, ինչպիսիք են The Rise and Fall of Ziggy Stardust (1972), Heroes (1977), Let's Dance (1983), Outside (1995), տարիներ շարունակ եկամուտ կբերի սեփականատերերին: Նրա երգերը շարունակում են հնչել ռադիոյով, մեծ էկրանով և օգտագործվում են գովազդում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները