Ռուսաստանցի հոկկեյիստ Իվան Բիտկինը մահացել է՝ ընկնելով Մոսկվայի բազմահարկ շենքի պատուհանից
Մոսկվայում բնակելի շենքի 25-րդ հարկի պատուհանից ընկել է հոկեիստ Իվան Բիտկինը, ստացած վնասվածքներից վերջինս մահացել է: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Դեպքի վայր ժամանակ բժիշկները պարզել են, որ ստացված վնասվածքներից մարզիկը մահացել է: Կատարվածի առնչությամբ ստուգում է իրականացվում, հանգամանքները պարզվում են:
Իվան Բիտկինը Ուֆան ներկայացնող «Սալավաթ Յուլաև» ակումբի սանն է: 2017-2020 թվականաններին հանդես է եկել «Զվեզդա», «Տորոս» և «Ցենգ Տոու» թիմերի կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան