ԿՄԽԿ-ն պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ. «Արմենպրես»
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին:
ԿԽՄԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գրեթե ամեն ամիս այցելում են «2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին»՝ գնահատելով նրանց հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները և նպաստելով ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։
Ժիլ Կարբոնյեն խոսել է նաև իր հայաստանյան այցի և տարածաշրջանում Կարմիր խաչի շուրջ երեսնամյա չեզոք և մարդասիրական գործունեության մասին: Նրա խոսքով՝ քննարկված առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդիրը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում գերության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցերի կարգավորման ուղղությամբ. Ժիլ Կարբոնյե
- Պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը․ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար
- Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրավիճակը
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
- Ադրբեջանցիները խստորեն հանձնարարականներ են տվել, թե հայ ռազմագերիները Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ինչ պետք է խոսեն. ՀՀ ՄԻՊ
- ՀՀ սահմանախախտ ադրբեջանցիների կողմից գերեվարած հայ զինծառայողներին այցելել են Կարմիր խաչից
- Կարմիր խաչը շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան