Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է ադրբեջանցի Մալիկ Հասանովին։
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 1/16 եզրափակիչում մեր մարզիկը պարզապես ջախջախել է ադրբեջանցուն։ Մեկնարկային րոպեներից սկսած Բաչկովը հարվածի տակ էր առել ադրբեջանցուն և առաջին ռաունդում հաղթել 3։2 հաշվով։ Երկրորդ ռաունդում ռինգի մրցավարը ամեն ինչ արել է, որպեսզի խանգարի մեր մարզիկին` նույնիսկ նկատողություն տվել, բայց կողային մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվել են Բակչովին։
3 -րդ ռաունդում նույնպես Բաչկովի առավելությունը ակնառու էր և մեր մարզիկը կարևոր հաղթանակ տոնելով՝ դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
1/8 եզրափակիչում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը հաղթել է մրցակցին
- Բռնցքամարտիկ Վահե Բադալյանն ԱԱ-ի 1/8 եզրափակչում է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի