«Հրապարակ». ՔՊ-ում հույս ունեն՝ Արամ Զավենիչը գոնե նվազագույն շեմը կհաղթահարի և կոալիցիոն լավ շանսեր կստեղծի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ի տարբերություն այլ մարզերի, ՔՊ-ն Արարատի մարզում մեծ անհանգստություններ չունի, բացառությամբ Մասիս քաղաքի, որտեղ ՔՊ պարտությունը գրեթե երաշխավորված է: ՔՊ-ում վստահ են, որ մյուս խոշորացված համայնքներում` Վեդիում, Արարատում, Արտաշատում, եթե անգամ 50+1 տոկոս չհավաքեն, ապա կոալիցիա կկազմեն Արամ Զավենիչ Սարգսյանի հետ, որի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն, և «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է գրեթե բոլոր համայնքների ընտրություններին:
Եվ քանի որ սա իշխանությունների դաշնակից Արամ Սարգսյանի հայրենի մարզն է, ՔՊ-ում հույս ունեն, որ Զավենիչը գոնե նվազագույն շեմը կհաղթահարի և իրենց համար կոալիցիոն լավ շանսեր կստեղծի:
Ինչ վերաբերում է Մասիսին, ապա այստեղ առաջադրվելու է գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով հանդես է գալու «Համբարձումյան դաշինքով»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի