«Հրապարակ». «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փոփոխություններ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրեն է նշանակվել ազգությամբ ռուս Ալեքսանդր Ֆիշմանը: Կոմբինատի մեր աղբյուրների տեղեկացմամբ, նրա նշանակման օրվանից, կարելի է ասել, ռուսներն են կառավարում կոմբինատը, չնայած այն փաստին, որ գլխավոր տնօրենը հնդիկ է:
Օրերս կոմբինատ այցելած փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին էլ Ֆիշմանն է դիմավորել, ուղեկցել, առանձնազրույց ունեցել նրա հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանն են պատկանում նաև Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։
60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նա նվիրաբերեց ՀՀ կառավարությանը: Ուշագրավ է, որ Սուրեն Պապիկյանին կոմբինատ ուղեկցած Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին կոմբինատի ղեկավարությունը չի ճանաչել, մինչդեռ մեզ ասացին, որ նախկինում բոլոր մարզպետները սերտ շփումների մեջ են եղել կոմբինատի ղեկավարության հետ, և այդ շփումները մարզային խնդիրների լուծմանն են նպաստել:
Հնդիկ տնօրենը հրապարակավ հետաքրքրվել է, թե ով է Մելիքսեթ Պողոսյանը և կառավարության պաշտոնյաներից է տեղեկացել, որ մարզպետն է: Ի դեպ, Պապիկյանի՝ Կապան կատարած այցի ողջ ընթացքում քաղաքում ոստիկանական մեքենաների շքերթ է նկատվել, իսկ «Քաղպայմանագրի» գրասենյակում անցկացրած ժամանակ ոստիկաններն ուղղակի պաշարած են եղել շենքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում