ՄԹ դեսպանը Jaguar I-Pace մեքենայով թեստ-դրայվ է իրականացրել Երևանում
«Պատկերացրեք՝ ինչպիսին կլինի աշխարհը, եթե բոլոր մեքենաները էլեկտրական շարժիչով լինեն: Ե՛վ օդի մաքրությունը, և՛ հանրային առողջությունը զգալիորեն կբարելավվեն։ Դա նաև շատ ավելի ծախսարդյունավետ կլինի, քանի որ էլեկտրաէներգիան շատ ավելի մատչելի է, քան բենզինը կամ դիզելը»,- նշված է Երևանում Բրիտանական դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Այնուհետև հաղորդվում է, որ Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության համաժողովին ընդառաջ՝ Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նոր Jaguar I-Pace մեքենայով թեստ-դրայվ է իրականացրել Երևանում՝ նպատակ ունենալով շեշտել մաքուր տրանսպորտին անցնելու կարևորությունը կլիմայի փոփոխությանը դիմագրավելու գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի