Դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կբուժվեն իրենց միջոցների հաշվին. Ռոմելլա Աբովյան
«Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, բուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար»,- կառավարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային ԿենտրոնՎարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը:
Նա նշել է, որ բուժումը բավականին թանկ է, միջինը մոտ 800 հազար դրամ։
Ռ.Աբովյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի. «Այն քաղաքացիները, որոնք աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա այդ ընթացքում գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք»։
Նրա խոսքով, քննարկվում է նաև ժամանցի վայրեր QR կոդով կամ էլ ՊՇՌ բացասական պատասխանով մուտք գործելու հարցը։ Այս քննարկումներն այս տարվա համար են, նախագիծը կա, որը դեռ չի դրվել շրջանառության մեջ։
«Նոր լոքդաունի վերաբերյալ քննարկումներ չկան, քանի որ տնտեսությունը բավականին լուրջ իրավիճակում է գտնվում։ Նաև այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում հստակ պարզ դարձավ, որ նման սահմանափակումները շատ ավելի արդյունավետ են»,- ասել է Ռոմելլա Աբովյանը։
Նա նաև հայտնել է, որ, ըստ ԵՄ չափանիշների,` ՀՀ–ն մուգ կարմիր գոտում է, քանի որ Հայաստանում հիվանդացության ցուցանիշը 888 է` սահմանված 500-ի փոխարեն։
Հարակից հրապարակումներ`
- 30.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2193 մարդ, մահացել է 55 հիվանդ
- Նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը. ԱՆ
- 29.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2096 մարդ, մահացել է 51 հիվանդ
- «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած․ ԱՆ
- Նպատակը ո՞րն է, մարդուն ոնցոր համարակալում են. Արա Զոհրաբյանը՝ պատվաստվելուց հետո իդենտիֆիկացիոն համար տալու մասին. medmedia.am
- ԱՆ. Պաշտոնյաներին չեն պարտադրում պատվաստվել, քանի որ նրանց չեն կարող աշխատանքից ազատել
- Ահազանգ՝ զինվորականներին պարտադրում են պատվաստվել․Yerevan.Today
- Մեծ «վստահություն» վայելող իշխանությունը չի կարողանում հասարակությանը համոզել պատվաստվել. Արամ Վարդևանյան
- Հայաստանի բնակչության 7 %-ն արդեն պատվաստվել է, իսկ 93 %-ը պարտադրանքի դաշտում է. Թագուհի Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան