Նոր հետազոտությունը ցույց է տալիս՝ Վենետիկը սպասվածից ավելի արագ է խորտակվում
Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 26-րդ համաժողովից առաջ մի խումբ գիտնականներ և փորձագետներ նամակ են հղել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին: artguide.com–ը գրում է, որ կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի կողմից հրապարակված կանխատեսումների վատթարացումից հետո՝ նամակում իշխանություններին կոչ է արվում մշակել գործողությունների ծրագիր՝ կլիմայական ճգնաժամի ժամանակ Վենետիկը փրկելու համար։
Նրանք պնդում են, որ, հակառակ տարածված ենթադրությունների, Վենետիկի շենքերն ու շինությունները, ամենայն հավանականությամբ, կփլուզվեն ծովում, նախքան քաղաքը կղողովի ջրով, և առկա ջրհեղեղային արգելքները միայն ժամանակավոր միջոց են:
Հեղինակներն առաջարկում են Վենետիկի առջև ծառացած խնդիրները լուծելու կազմակերպություն ստեղծել և քաղաքը փրկելու համապարփակ ծրագիր մշակել:
«Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած լուրջ հումանիտար և բնապահպանական աղետները երկրաչափական պրոգրեսիայով կվատթարանան, եթե գլոբալ տաքացումը չվերահսկվի: Վենետիկի, ինչպես նաև այլ վայրերի հավանական անհետացումը, որոնց գեղեցկությունն ու պատմական ժառանգությունը մենք համարում ենք որպես բնությունից տրված, կարող է թվալ վերնախավի խնդիրներ… Կյանքն, իհարկե, առաջնային է, բայց գեղեցկությունը, պատմությունը և մշակույթը նույնպես անհրաժեշտ են, և, որտեղ հնարավոր է, պետք է փրկել»,- նշված է նամակում: