Արքայազն Էնդրյուն իրեն մեղավոր չի ճանաչում ամերիկուհու բռնաբարության մեջ
Արքայազն Էնդրյուն խնդրել է ԱՄՆ դատարանին մերժել իր դեմ բռնաբարության վերաբերյալ հայցը։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Մեծ Բրիտանիայի թագուհու 61-ամյա որդին կարծում է, որ ամերիկացու կողմից առաջադրված մեղադրանքներն անհիմն են։
Նա ասել է, որ գործը պետք է կարճվի, կամ խոսքերից «ավելի հստակ բան» ներկայացվի:
2005 թվականին ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի շուրջ ծագած սեքս-սկանդալի մեջ էր ներքաշվել նաև արքայազն Էնդրյուն: Այս գործով դատավարության ժամանակ վկա Վիրջինիա Ռոբերթսը ցուցմունք է տվել արքայազնի դեմ։ Բրիտանական թագավորական ընտանիքը բազմիցս հերքել է Էփշտեյնի մեղադրանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան