Ադրբեջանում 11 տարեկան աղջիկը երեխա է ունեցել
Ադրբեջանում 11 տարեկան աղջիկը մայրացել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա հիվանդանոց է տեղափոխվել 31 շաբաթական հղիության փուլում։ Հոկտեմբերի 29-ին կեսարյան հատմամբ 1 կգ 900 գրամ քաշով երեխային դուրս են բերել, ինչից հետո աղջիկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Նշվում է, երբ հայտնի է դարձել հղիության մասին, երեխային չեն թողել դպրոց հաճախի, պահել են տանը։ Ըստ աղբյուրի, նա բռնության զոհ է դարձել։
Նրան խնամող տատիկը ծննդաբերությունից հետո հրաժարվել է աղջկանից։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի