Սյունիքում ԱԱԾ սահմանապահ ծառայողներն ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում. Արամ Հակոբյան
«ԱԱԾ-ն 2022 թ.-ի պետբյուջեի նախագծով 11 միջոցառումների իրականացման համար նախատեսում է հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, որը 2021 թ.-ի ճշտված բյուջեի համեմատ ավելացել է 8.7 %-ով», ԱԺ-ում պետական բյուջեի 2022թ նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։
Նրա խոսքով Սյունիքում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներն անհրաժեշտ պայմաններ դեռ չունեն։
«Իրավիճակից ելնելով հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում չենք ունեցել»,-հայտնեց ԱԱԾ փոխտնօրերնը և հավելեց, որ այդ պատճառով էլ 2022 թ.-ի ԱԱԾ-ի պլանավորած ծախսերում ավելացրել են դեղորայքի գնման գումարը։
Արամ Հակոբյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ Սյունիքում նոր ուղեկալներ են կառուցվում, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն և ծառայողները կապահովվեն լավ պայմաններով։
«Այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում»,-ասաց ԱԱԾ փոխտնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Ցածր աշխատավարձի պատճառով մարդիկ պարզապես ազատվում են ծառայությունից. ԱԱԾ փոխտնօրեն
- 2022 թ. ԱԱԾ բյուջեն 2021 թ-ի բյուջեի նկատմամբ ավելի է 22.85 %-ով. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան