Էդ կին փրկարարները, կոպիտ ասած, ինչո՞վ են ձեզ խանգարում. Արթուր Խաչատրյանը՝ Անդրանիկ Փիլոյանին
«Կառավարության ծրագրերում կան համակարգային խնդիրներ և դրանցից առաջինն այն է, որ ծրագրերում պետական բյուջեի ծախսային մասը պետք է լինի հստակ, բայց ես ուսումնասիրել եմ բյուջեն և այդ հստակությունը, ցավոք սրտի, չկա»,- ԱԺ մշտական հանձնաժողովների միասնական նիստում 2022 թ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԻՆ-ի բլոկը քննարկելիս հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը:
Ըստ պատգամավորի՝ այդ անհստակությունը բերելու է բավականին անհարմար վիճակների, այն առումով, որ հետագայում չեն կարողանալու գնահատել, թե կոնկրետ որևէ ծրագրի տակ ինչ գումար է դրված և դրա ծախսային մասն ինչքան է օգտակար եղել պետության համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հայտնեց, որ ԱԻՆ բյուջեի բոլոր ծրագրերով ֆինանսավարման կրճատում է արձանագրվել, մասնավորապես՝ սեյսմիկ ծատայությունները 6.3%-ով, փրկարարական ծառայությունները՝ 0.9%-ով, սակայն մեկ տողում աննախադեպ մեծ աճ կա:
«Արտակարգ իրավիճակների բնագավառում «Պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի բյուջեն ավելանում է 31.2%, իսկ կատարողականի ցուցանիշների մեջ կին փրկարարների քանակը 12 %-ից իջեցնում եք 8.4 %, էդ կին փրկարարները, կոպիտ ասած, ինչո՞վ են ձեզ խանգարում»,- արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին հարցրեց Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ բյուջեում չկա նրանց հաշվին տղամարդ փրկարարներ ընդգրկելու ծրագիր և ստացվում է, որ միայն կին փրկարարներին են կրճատում:
Փիլոյանը նշեց, որ 2021 թվականին կին փրկարարների համար նախատեսված 12%-ը համալրվել էր, դրա համար էլ 2022 թ. նախատեսել են 8.4% համալրում:
Արտակարգ իրավիճակների նախարարը հայտնեց, որ որոշ ծառայությունների օպտիմալացման արդյունքում է բյուջեի նվազում արձանագրվել, սակայն չհամաձայնեց Արթուր Խաչատրյանի բերած ԱԻՆ-ի՝ 13 մլրդ 975.8 մլն դրամ ընդհանուր բյուջեի թվի հետ:
Արթուր Խաչատրյանը նախարարին հիշեցրեց, որ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն է հնչեցրել այդ թիվը:
Տիգրան Խաչատրյանն էլ Անդրանիկ Փիլոյանի փոխարեն պարզաբանեց, որ որոշ ծառայություններ վարչություններից փոխանցվել են նախարարության աշխատակազմին, այդ պատճառով էլ աշխատանքների համակարգում և մոնիթորինգ ծրագիրն ավելացել է 31.2%-ով և բյուջեի ընդհանուր թվում որոշ տարբերություն կա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան