Քանի՞սն են առավել դաժան վերաբերմունքով աչքի ընկնող Ոստիկանության ծառայությունները. Արծվիկ Մինասյանը՝ Արա Ֆիդանյանին
«Մենք ականատեսն ենք լինում ամենատարբեր գույնի բերետների գործունեությանը Հայաստանում, ի վերջո քանի՞ ծառայություն ունի ոստիկանությունը, և հատկապես այն ծառայությունները, որոնք աչքի են ընկնում առավել դաժան վերաբերմունքով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների միասնական նիստում 2022 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ փոխոստիկանապետ Արա ֆիդանյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և հարցրեց, թե քանի ծառայողական քննություն է իրականացվել և արդյո՞ք պատժվել են ոստիկանները, որոնք դաժան վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացիների նկատմամբ:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Ոստիկանության բյուջեի ծրագրերից մեկի ֆինանսավորումը 2020 թ.162 մլն դրամից 2022 թ-ին բարձրացել է 4.5 մլրդ ֆանտաստիկ ցուցանիշի և հարցրեց, թե ինչո՞վ է այն պայմանավորված:
«Հայտնի ձևակերպումը, թե քաղաքացիները տուգանքի մատերիալ չեն, կարծեց ոստիկանությունը չի պահպանում, փոխել է իր գործունեությունը և մասսայական տուգանելու քաղաքականություն է վարում՝ ծանրաբեռնելով, թե՛ իր աշխատանքը, թե՛ քաղաքացիներին դնելով ծանր իրավիկճակի մեջ»,- հայտնեց Մինասյանը և առաջարկեց բացատրական աշխատանքների, հեղինակության կիրառման մոտեցումը, այլ ոչ թե տուգանքը:
Արա Ֆիդանյանը հորդորեց ոստիկանության մասին խոսելիս զերծ մնալ «դաժանություն» եզրույթից։
«Ոստիկանության ծառայողները կատարում են օրենքով իրենց վերապահված գործառույթները ու վստահեցնում եմ ձեզ՝ շատ դեպքերում շատ ավելի մեղմ են այդ ամբողջն իրականացնում, քան ինչպես սիրում ենք, օրինակ բերել տարբեր զարգացած երկրներում»,- արձագանքեց փոխոստիկանապետը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի ինն ամիսներին ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1407 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 412 ծառայող։
«329-ը ստացել է նկատողություն, 54-ը՝ խիստ նկատողություն, մեկ ծառայողի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև երեք ամիս, 28 ծառայող ազատվել է ծառայությունից», - ներկայացրեց փոխոստիկանապետը։
Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե մանկահասակ երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ վերաբերմունքը դաժանություն չէ՞, ապա շատ ավելի խիստ ու կոպիտ բառեր կարելի է ասել, կամ, երբ քաղաքացուն փռում են ասֆալտին, դա դաժանություն չէ՞:
ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը փոխոստիկանապետին կոչ արեց Արծվիկ Մինասյանին արձագանքել նույն դաժանությամբ։
«Մենք շատ ավելի դաժանություններ ենք տեսել՝ Սարի թաղում հանված աչք, Մարտի մեկ»,- ասաց Քոչարյանը։
Արա Ֆիդանյանը նշեց, որ երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքով առկա է քրեական գործ, բայց ավելին չի կարող ասել։
«Բայց այն անձը, որին բերման են ենթարկում այդ կերպ ու այն երեխաները, որոնք նույն կադրում են, տարբեր են, հայրը չէ այդ անձանց», - ասաց ՀՀ փոխոստիկանապետը։
Ֆիդանյանը նաև բացատրեց, որ 4.5 մլրդ դրամը կապված է Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման հետ:
Հարակից հրապարակումներ`
- Էդ կին փրկարարները, կոպիտ ասած, ինչո՞վ են ձեզ խանգարում. Արթուր Խաչատրյանը՝ Անդրանիկ Փիլոյանին
- 2022 թ. ԱԱԾ բյուջեն 2021 թ-ի բյուջեի նկատմամբ ավելի է 22.85 %-ով. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան