«Զարթոնք»-ի կողմից հրապարակային կարգով «Բալասանյան Դաշինք»-ին համագործակցության առաջարկ էր արվել
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը Գյումրի քաղաքում Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ մասնակցելով ավագանու ընտրություններին ստացել էր քվեարկողների 10,59 տոկոս ձայները:
Գյումրի համայնքի 33 անդամից կազմված ավագանու 4 անդամը գրանցվել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտրական ցուցակից՝
1) Վարդևան Սամվելի Հակոբյանը,
2) Կարեն Վարդգեսի Սոսյանը,
3) Սվետլանա Միշայի Ադամյանը,
4) Նարինե Լևոնի Խաչատրյանը:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության պատասխանատու Արա Զոհրաբյանի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կոըսակցության կողմից հրապարակային կարգով «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցությանը համագործակցության առաջարկ էր ներկայացվել, հաշվի առնելով նաև, որ ճնշումներ են լինելու իշխանության կողմից:
Գյումրի քաղաքի համայնքապետարանում ստուգումները, հարուցված քրեական գործերը, որոշ աշխատակիցների ձերբակալությունները, «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ճնշումները, ցավոք հանգեցրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցության միջև հուշագրի ստորագրմանը:
Դատապարտելով իշխանությունների այս գործելակերպը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ Գյումրի քաղաքի ավագանու «Զարթոնք»-ի թիմով, ներկայացնում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝
1) իրականացնել «Զարթոնք»-ի կողմից Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ ամրագրված սկզբունքների կյանքի կոչմանն ուղղված գործունեություն.
2) Գյումրի քաղաքի և նրա բնակիչների առջև ծառացած բազմաբնույթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացնել իր լիազորությունները.
3) պայքարել կոռուպցիայի դեմ.
4) պաշտպանել Գյումրի քաղաքի շահերը և նրա բնակիչների իրավունքները.
5) նպաստել Գյումրի քաղաքի համաչափ զարգացմանը:
«Գյումրիում Զարթոնք լինելու է: Մաղթում ենք Գյումրի քաղաքի «Զարթոնքի» թիմին հաջողություն»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՏԻՄ ընտրություններ. Մանդատները բաշխված են
- «Զարթոնք» կուսակցություն. Գյումրիում ՔՊ վստահված անձը ուղղորդում է ընտրողներին
- «Զարթոնք» կուսակցություն. Ընտրախախտումներ Գյումրիում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին